16:21 | 06.05.20 | Նորություններ | 2437

WWDC 2020 կոնֆերանսին 23 մլն մարդ կմասնակցի՝ առցանց

Apple-ի ամենամյա WWDC (Worldwide Developers Conference) կոնֆերանսը կկայանա հունիսի 22-ին՝ առցանց ռեժիմով:

TechCrunch-ի փոխանցմամբ, կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ Apple Developer-ի հավելվածի կամ կայքի միջոցով:

Apple-ի գործադիր տնօրեն Ֆիլ Շիլլերը նշել է, որ առցանց ձեւաչափը թույլ կտա WWDC-ի պատմության ընթացքում ամենամեծ լսարանը հավաքել:

«WWDC2020-ը կդառնա մեր ամենախոշոր ցուցահանդեսը, որը հունիսին՝ մեկ շաբաթ շարունակ կմիավորի ծրագրավորողների գլոբալ համայնքը՝ շուրջ 23 մլն մարդու»,- նշել է նա:

Միջոցառման օրակարգը հասանելի կդառնա առաջիկայում: