11:33 | 24.04.20 | Նորություններ | 3410

Ապրիլի 24. SMS-ները թույլ կտան առցանց ոգեկոչել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Թեեւ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքն այսօր փակ է, սակայն ամբողջ աշխարհի հայերը կարող են այլընտրանքային՝ առցանց եղանակով ոգեկոչել սրբադասված նահատակների հիշատակը։

Այսօր՝ ապրիլի 24-ին կարելի է հեռակա մասնակցությամբ հաստատել ներկայությունը Ծիծեռնակաբերդում՝ SMS հաղորդագրությունների միջոցով:

Առավոտյան 08.00-ից հարկավոր է ուղարկել ձեր անունով հաղորդագրություններ՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններից՝ 1915 համարին, իսկ արտերկրից՝ 0037433191500 համարին։ Քաղաքացիների անուններն օրվա ընթացքում լուսապատկերների միջոցով կցուցադրվեն Ծիծեռնակաբերդի սյուներին։

Նշվում է, որ յուրաքանչյուր հեռախոսահամարից կարելի է ուղարկել 5 հաղորդագրություն: Երեւանի քաղաքապետարանում տեղեկացրել են, որ 1 SMS-ը կարժենա 1 դրամ: