17:59 | 22.04.20 | Նորություններ | 2391
«Ջիմոջի ԷյԷմ» Հայաստան ընկերությունը այս օրերին հանդես է գալիս հերթական նորարարական ձեւաչափով` ընձեռելով բաժանորդներին նոր հնարավորություններ:
Ընկերությունն առաջարկում եւ ստեղծում է հնարավորություն առանց տանից դուրս գալու հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ուղարկել անվանական ծաղիկ անմիջապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Սմարթֆոն ունեցող բոլոր բաժանորդները կարող են ներբեռնել Gmoji հավելվածը, ծրագրի ապրանքացանկից ընտրել անվանական ծաղիկ եւ մեկ հպումով այն ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ընկերության գործընկերները ստանալով պատվերը, կզանգահարեն եւ կճշտեն պատվիրատուի անուն ազգանունը եւ պատվերը առաքելու ցանկալի ժամը:
Ինչպես նշում է Gmoji ընկերության տնօրեն Լեւոն Ֆրանգուլյանը, Gmoji թվային հարթակը կարող է օգտագործվել տարբեր առիթներով՝ հեշտացնելով թվային ապրանքների ձեռք բերման եւ առաքման գործընթացը, հատկապես այս օրերին, երբ մարդկանց տեղաշարժման իրավունքը սահմանափակ է:
Վեոն Արմենիա ընկերությունը, որը հանդես է գալիս Beeline ապրանքանիշով աջակցում է ակցիայի իրականացմանը եւ խրախուսում է հետաքրքիր եւ նորարարական ծառայությունները:
Հիշեցնենք, որ Gmoji-ն էլեկտրոնային հարթակ է, որը թույլ է տալիս ուղարկել սթիքերների տեսքով իրական նվերներ էլեկտրոնային կապի բոլոր միջոցներով՝ մեսենջերներ, սոցիալական ցանցեր, SMS հաղորդագրություններ եւ էլ. փոստ:
Ցանկացած ապրանք թվայնացվում եւ տեղադրվում է հավելվածի ապրանքացանկում, որտեղ օգտատերերը կարող են մեկ հպումով ձեռք բերել ապրանքը իրենց համար կամ ուղարկեն որպես նվեր:
«Ջիմոջի ԷյԷմ» ՍՊԸ-ն ստեղծվել է 1 տարի առաջ եւ դասվում է այն ընկերությունների շարքին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը: Ընկերությունը ձեռք է բերել ծառայության եւ ապրանքային նշանի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաեւ տեղայնացրել է հավելվածը, հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները: Հայաստանը ԱՊՀ առաջին եւ աշխարհում երրորդ երկիրն է, որը դարձել է Gmoji ընտանիքի անդամ:
Gmoji հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: