10:48 | 14.04.20 | Նորություններ | 1436
Աքսելերատոր #5 ծրագիրը մեկնարկում է հեռավար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր աղջիկները եւ կանայք:
Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու առցանց տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնելու իրենց սեփական գաղափարները:
Ծրագիրը կմեկնարկի 2 զուգահեռ խմբերով՝ Բիզնես եւ Տեխնոլոգիական: Նշվում է, որ դասընթացներին կարող են մասնակցել բոլորը՝ ACC#5 առցանց հարթակում:
Ծրագիրը բաղկացած է 2 փուլից․ առաջին փուլը նախատեսված է բոլոր 300 մասնակիցների համար, իսկ երկրորդ փուլը՝ առաջին փուլը հաղթահարած 30-40 մասնակիցների համար:
Մասնակցությունն անվճար է եւ առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբի անդամներին։ Հայտը հասանելի է այստեղ:
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: