15:53 | 13.04.20 | Նորություններ | 6175

    Visa-ն մեծացրել է Հայաստանում անհպում տրանզակցիաների սահմանաչափը

    Visa-ն այսօր հայտարարել է առանց PIN կոդի մուտքագրման անհպում տրանզակցիաների համար սահմանաչափերի ավելացման մասին:

    Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Հայաստանի համար այդ սահմանաչափն ավելացել է մինչեւ 25 000 դրամ:
    «Այս քայլը ամենօրյա գործարքներն ավելի հարմարավետ կդարձնի եւ հնարավորություն կտա սպառողներին անհպում եղանակով ավելի խոշոր գնումներ կատարել: Առանց PIN կոդի մուտքագրման նոր վճարային սահմանաչափը ավել է նախորդինից 25%-ով՝ նախկինում այն կազմում էր 20 000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

    Ինչպես նշել է Կովկասյան երկրներում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Քրիստինա Դորոշը, Հայաստանում տրանզակցիաների ավելի քան 43%-ն արդեն կատարվում է անհպում վճարային գործիքների կիրառմամբ: