17:33 | 10.04.20 | Նորություններ | 2134

    Impact Hub Yerevan-ի ԶԱՐԹԻՐ ծրագիրն ընդունում է հայտեր

    Սոցիալական ձեռներեցները, հետազոտողները, ընկերությունները, որոնք աշխատում են հրատապ սոցիալական հիմնախնդիրների (այդ թվում՝ խոցելի խմբերի) լուծման ուղղությամբ, կարող են դիմել Impact Hub Yerevan-ի ԶԱՐԹԻՐ ծրագրին:

    Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 16-ն է: Ծրագիրը կմեկնարկի մայիսին:

    Ծրագրի մասնակիցները կստանան մենթորություն փորձառու մասնագետներից, գործիքներ եւ ուղեցույց` հաջողություն ապահովելու համար, ինչպես նաեւ աշխատանքային միջավայր, որը հասանելի է շուրջօրյա ռեժիմով:

    Ծրագրի տեւողությունը մեկ տարի է: Մանրամասները հասանելի են այստեղ: