16:45 | 09.04.20 | Նորություններ | 2604

Առաքիչ դրոններն այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված

Alphabet կորպորացիային պատկանող Wing ծառայությունը, որն օդային եղանակով ավտոմատ առաքումներ է իրականացնում, հայտարարել է վերջին շրջանում ծառայությունների պահանջարկի կտրուկ աճի մասին:

Ընկերությունից հայտնել են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Wing-ի անօդաչու սարքերը կատարել են ավելի քան 1000 առաքում:

Ներկայում Wing-ի ծառայություններից կարելի է օգտվել փորձարկման երեք գոտիներում ՝ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում, Ֆինլանդիայում եւ Ավստրալիայում:

Wing-ում նշել են, որ վերջին շրջանում ամենաշատ առաքումներն են՝ զուգարանի թուղթը, պատրաստի ապուրները, մանկական սնունդը եւ բաց վաճառքում գտնվող դեղերը:

Պատվերներ կարելի է կատարել հավելվածի միջոցով: Երբ խանութը հայտնում է ապրանքի՝ առաքմանը պատրաստ լինելու մասին, դրոնը պահեստից թռչում է խանութ, այն վերցնում եւ տանում նշված հասցեով: Հասնելով տեղ, սարքը՝ յոթ մետր բարձրությունից, պարանի օգնությամբ բեռն իջեցնում է ներքեւ: