14:23 | 28.03.20 | Նորություններ | 214451
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին:
Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV հավելվածի «Տեսադարան» բաժնում: Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաեւ Հանրային հեռուստատեսության հեռարձակումը catch-up հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը ցանկացած ժամի: Այս ամենը հասանելի կլինի Հայաստանի ամբողջ բնակչության համար` բացարձակ անվճար:
«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով մեր ցանցի եւ ինտերնետի լայն հասանելիությունը, հատկապես մարզերում, մեզ համար շատ կարեւոր է կրթության ոլորտում այս ներդրումը, որը կօգնի հնարավորինս շատ երեխաների այս օրերին ստանալու հիմնարար գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Դասընթացների բոլոր տեսանյութերից օգտվելու համար անհրաժեշտ է՝ բեռնել BeeTV բջջային հավելվածը Android կամ IOS համակարգերի համար, լրացնել բջջային հեռախոսահամարը «Մուտքանուն» բաժնում եւ 2020 կոդը «Գաղտնաբառ» բաժնում: Հավելվածից կարող են օգտվել բոլոր օպերատորների բաժանորդները:
BeeTV գործող բաժանորդների համար դասընթացները հասանելի կլինեն «Տեսադարան» բաժնում՝ առանց լրացուցիչ գրանցման: Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման: