15:06 | 26.03.20 | Նորություններ | 79937

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը գործարկել է առցանց կրթության անվճար հարթակը

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը՝ կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով:

Առցանց միջավայրում կարելի է սովորել ու բացահայտել հայկական պատմության եւ մշակույթի հետաքրքիր թեմաները, հանդիպել նոր ընկերների:

Նորարարական ծրագրի 4 շաբաթների ընթացքում (մարտ 26-ապրիլ 23) առցանց հարթակում անդրադարձ կլինի հայկական մշակութային ժառանգությանը՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ:

Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները եւ վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն: Կրթական հարթակը նաեւ լավ հնարավորություն է ամբողջ աշխարհից միացած մասնակիցների ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների եւ առցանց հաղորդակցության համար:

Կրթական նյութերից բացի հարթակում կկազմակերպվեն վիրտուալ այցելություններ դեպի պատմական եւ մշակութային վայրեր` Հայաստանում եւ սփյուռքում: Ամենօրյա հանդիպումները կվարեն ՀՎՀ-ի փորձառու հեռավար դասախոսները: Նրանք նաեւ կաջակցեն մասնակիցներին ամբողջ ծրագրի ընթացքում