17:33 | 25.03.20 | Նորություններ | 88359

Վիվա-ՄՏՍ-ը հանդես է գալիս նոր առաջարկով

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է, որ ակտիվացնելով «Լիցք+» ծառայությունը, կարելի է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ արդեն մինչեւ 1000 դրամի չափով՝ նախկին 200 դրամի փոխարեն:

1000 դրամը կարելի է օգտագործել «Viva», «X», «Y» եւ «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաեւ «BIT», «Super BIT», «Super 0 օրական» եւ «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:

Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ ուղարկել *221# հրահանգը: Հավելվածը հասանելի է «Play Store»-ում եւ «App Store»-ում: Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ:
Առաջարկը հասանելի է մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ:

Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում՝ նախկին 3 օրվա փոխարեն, իսկ նշված ժամանակահատվածում օգտագործած ծառայությունների դիմաց գումարը եւ ծառայության ակտիվացման գինը նոր եւ արդեն օգտվող բաժանորդները պետք է վճարեն ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում, այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:

Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված եւ չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչեւ ապրիլի 16-ը: