15:32 | 25.03.20 | Նորություններ | 181550
Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետեւանքով պարետի խստացված կանոնների կապակցությամբ, Երեւանի Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը նույնպես փակվել է:
Ինչպես եւ նախկինում, բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու: Գործում է 8202 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետեւյալ խնդիրները.
- SIM քարտի փոխարինում,
- wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում,
- հեռախոսահամարի վերականգնում (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային հեռախոսահամար):
Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով կարելի է պատվիրել նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ եւ մոդեմներ, ինչպես նաեւ ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ):
Բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ կամ BeeMoney հավելվածով: Հաշիվը եւ ծառայությունները կարելի է կառավարել My Beeline Armenia հավելվածով:
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին: