16:57 | 20.03.20 | Նորություններ | 85921

«Ռոստելեկոմ»-ը տրամադրում է անսահմանափակ ֆիլմեր դիտելու հնարավորություն

«Ռոստելեկոմ»-ը, հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին, շարունակում է նոր անակնկալներ մատուցել եւ ապահովել նրանց ժամանցը տանը:

Այսուհետ ընկերության Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու Ֆիլմադարանի բոլոր ֆիլմերն ու սերիալները՝ առանց հավելյալ վճարի:

Առաջարկը գործում է մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ:

«Ստեղծված արտակարգ իրավիճակում շատ կարեւոր է հնարավոր բոլոր ռեսուրսներից արդյունավետ օգտվել՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու նպատակով,»- նշել են ընկերությունում:

Հիշեցնենք, որ մարտի 13-ից ընկերության ՍՄԱՐԹ հեռուստատեսության բոլոր ժամանցային եւ մանկական հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդների համար՝ մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: