13:54 | 20.03.20 | Նորություններ | 4480

Նորաստեղծ օնլայն բարը թույլ կտա հաղորդակցվել ինքնամեկուսացման պայմաններում

Սանկտ Պետերբուրգում գործող Shishki բրենդային գործակալության թիմը գործարկել է Stay The Fuck Home առցանց բարը:

Այն թույլ է տալիս բար այցելել եւ շփվել մարդկանց հետ՝ ինքնամեկուսացման պայմաններում: Վիրտուալ բարում գործում են չորս «սենյակներ»:

Shishki-ի համահիմնադիր Միխայիլ Շիշկինը «Бумага»-ի հետ զրույցում ասել է, որ գաղափարը ծագել է օրեր առաջ, երբ իրենց թիմը հասկացել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարդիկ շուտով կդադարեն բար այցելել:

«Հիշեցինք, որ գոյություն ունի #StayTheFuckHome միջազգային նախաձեռնությունը, որն այս օրերին բոլորին խրախուսում է մեկուսանալ, որպեսզի վիրուսը չտարածվի: Այդպես որոշվեց ստեղծել վիրտուալ բար, որը հասանելի է տանից,- պատմել է Միխայիլ Շիշկինը: