16:06 | 18.03.20 | Նորություններ | 10702
Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի եւ Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներին, գործարկվել է «Դասեր» բաժինը:
1,107,346 օգտատեր ունեցող համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն կընձեռի ուսուցման գործընթացն անցկացնել հեռավար տարբերակով:
«Սա հնարավորություն է տալիս հետեւել անվտանգության կանոններին՝ երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում, եւ միաժամանակ ապահովում է դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը»,- ընդգծել են Dasaran.am-ում: