16:45 | 25.02.20 | Նորություններ | 6212

    Գորիսում 1 շաբաթ շարունակ տեխնոլոգիական միջոցառումներ կանցկացվեն

    Ապրիլի 13-19-ը Գորիսում կանցկացվի տեխնոլոգիական շաբաթ, որը մեկ վայրում կհամախմբի հայկական մի շարք խոշոր ՏՏ միջոցառումների:

    Tech Week Goris-ը կազմակերպվում է gg եւ Instigate ընկերությունների կողմից։ Կազմակերպիչների խոսքով, միջոցառումների շարքը նպատակ ունի դառնալ հարթակ՝ ՏՏ համայնքի միջեւ կապերի հաստատման եւ Հայաստանի մարզերի հզորացման համար։

    Շաբաթվա շրջանակում կանցկացվեն հետեւյալ միջոցառումները՝

    JS day
    Software Testing and not only
    HackFest
    Crowdfunding Conference
    Seaside Conference
    Invest Conference
    Կլոր սեղան քննարկումներ

    Շաբաթվա ընթացքում նախատեսվում է նաեւ նոր Արմաթ աշխատանոցների բացում՝ Գորիսի հարակից գյուղերում: Իր հերթին, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը Կապանում կհիմնի ինժեներական թիմ, իսկ gg-ն կսկսի գործել նաեւ Գորիսում: