12:15 | 25.02.20 | Նորություններ | 2350

Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը

Huawei ընկերությունը Բարսելոնայում կայացած առցանց շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Mate XS ծալվող 5G սմարթֆոնը:

Ընկերությունում նշել են, որ Mate XS-ը 1 տարի առաջ ներկայացված Mate X-ի կատարելագործված տեսակն է: Այն ունի 8 դյույմանոց էկրան՝ պատված պաշտպանիչ կրկնակի շերտով: Հումքը, որից պատրաստված է էկրանը, ոսկուց թանկ է շուրջ 3 անգամ, ինչով էլ պայմանավորված է սմարթֆոնի գինը՝ €2499:

Mate XS-ը թույլ կտա միաժամանակ աշխատել երկու տարբեր հավելվածներով: Հեռախոսը 30 րոպեում կարող է լիցքավորվել մինչեւ 85 տոկոս: Այն ունի նաեւ անլար լիցքավորման հնարավորություն:

Huawei-ը հայտնել է, որ մոդելը վաճառքում կհայտնվի մարտին: