15:33 | 13.02.20 | Նորություններ | 6865

Galaxy Z Flip. Նոր ծալվող սմարթֆոն Samsung-ից

Samsung ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է Galaxy Z Flip ծալվող սմարթֆոնը:

Սարքն ունի 6,7 դյույմ անկյունագծով էկրան եւ կարող է ավտոմատ անցնել երկու էկրանի ռեժիմի:

 

Ընկերությունում նշել են, որ ծալվող գործառույթը դուր կգա հատկապես այն մարդկանց, որոնք ցանկանում են մի էկրանի վրա դիտել, օրինակ, տեսանյութ, իսկ մյուսի վրա` որոնել այլ տիպի կոնտենտ կամ մեկնաբանություններ գրել:

Galaxy Z Flip-ը Samsung-ի արդեն երկրորդ սմարթֆոնն է, որը մշակվել է Google-ի հետ համատեղ: Միաժամանակ, այն ընկերության երկրորդ ծալվող մոդելն է:

Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի փետրվարի 14-ին եւ կարժենա $1380: Ստացվում է, որ Galaxy Z Flip-ը մի փոքր ավելի էժան է Motorola ընկերության Razr ծալվող սմարթֆոնից ($1500), որը ներկայացվել էր 2019թ. նոյեմբերին: