14:00 | 04.02.20 | Նորություններ | 19103

Beeline-ը 2018թ. ֆինանսական հաշվետվությունների մասով հայտարարություն է տարածել

Beeline-ը, ի պատասխան ստացած հարցումների, որոնք կապված են ընկերության 2018թ․ ֆինանսական հաշվետվությունների հետ, հանդես է եկել հայտարարությամբ:

«Ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS)՝ ընկերությունները պարտավոր են պարբերաբար անցկացնել երկարատեւ հեռանկարում իրենց ապագա դրամական հոսքերի գնահատում եւ ստացած տվյալներն արտացոլել ֆինանսական հաշվետվություններում։ Որպես միջազգային խմբի մի մաս, ընկերությունը հետեւողական է մոտեցել այդ պահանջին եւ, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները ու մեր շուկայի իրողությունները, շատ խիստ է գնահատել իր ակտիվների արժեքի ապագա հնարավոր անկումը։ Հետեւաբար 2018 թ. մենք վերանայեցինք մեր գնահատականները եւ ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերեցինք: Համապատասխանաբար, դա արտացոլվեց ֆինանսական հաշվետվություններում, որպես լրացուցիչ կանխատեսումային ծախս, որը փաստացի տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է փաստացի տարեկան գործառնական ցուցանիշներին, ապա 2018թ. դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը եւ ամորտիզացիան (EBITDA), կազմել է 8,6 մլրդ դրամ»:

Հավելենք, որ 2019թ․ Հայաստանում Beeline-ն ընդգրկվել է խոշոր հարկատուների տասնյակում։