14:38 | 31.01.20 | Նորություններ | 2702

Samsung-ը ներկայացրել է 5G ցանցով աշխատող առաջին պլանշետը

 

Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab S6 5G պլանշետը, որը 5G ցանցին միացող շուկայում ներկայացված առաջին պլանշետն է:

Սարքի հիմքում 2019թ. գործարկված Galaxy Tab S6-ն է, ունի Snapdragon X50 5G մոդեմ, OLED էկրան (10,5 դյույմ):

Հարավային Կորեան միակ երկիրն է, որտեղ պլանշետի վաճառքն արդեն մեկնարկել է: Տեղական շուկայում այն արժե շուրջ $850:

Հավելենք, որ Samsung-ի ներկայացուցիչները չեն խոսել պլանշետը միջազգային վաճառքի հանելու ծրագրերի մասին:

5G ցանցը փոխարինում է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: