13:41 | 21.01.20 | Նորություններ | 18551

«Ռոստելեկոմ»-ը գործարկել է «Շանթ Kids» հայալեզու հեռուստաալիքը

«Ռոստելեկոմ»-ը հեռուստադիտողին է ներկայացնում «Շանթ Kids» HD (թիվ 517) նոր հեռուստաալիքը։

«Շանթ Kids»-ը առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքն է, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։

Հեռուստաալիքը ներառվել է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

«Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

հայկական սիրված մուլտֆիլմեր,
մրցութային հեռուստաշոուներ,
մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,
հանրահայտ լիամետրաժ եւ կարճամետրաժ մուլտֆիլմեր,
Союзмультфильм-ի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» HD հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։

Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները մինչեւ փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։