14:58 | 16.01.20 | Նորություններ | 11250

Beeline-ը կնվիրի «Արծաթ» համար՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս

Beeline-ը հայտարարում է նոր տարվա առաջին սուպեր ակցիայի մեկնարկի մասին։ Այսուհետ Beeline-ի գրասենյակներից կամ առցանց E-shop խանութից Samsung Galaxy A50, A40 եւ А30s սմարթֆոնները գնելու դեպքում, հաճախորդները կստանան «Արծաթ» գեղեցիկ հեռախոսահամար՝ նվեր։

Առաջարկը գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման դեպքում եւ ուժի մեջ կլինի սույն թվականի հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 9-ը։

Հայտնում ենք նաեւ, որ Samsung Galaxy А30s եւ А20s սմարթֆոնները կշարունակեն վաճառվել շահավետ գներով մինչեւ փետրվարի 16-ը՝ համապատասխանաբար 111 900 եւ 103 900 դրամով:

«Ինչպես եւ խոսք էինք տվել, Beeline-ը սկսում է տարին հետաքրքիր առաջարկներով։ Վստահ եմ, որ հզոր սմարթֆոնն լավ օգնական է տարին արդյունավետ եւ մոտիվացված սկսելու համար։ Samsung Galaxy А30s կպահպանի իր շահավետ գինը եւս մեկ ամիս։ Իսկ հանրահայտ Samsung բրենդի Galaxy A50, A40 կամ А30s մոդելների սմարթֆոն գնող հաճախորդները Beeline-ի կողմից կստանան նվեր՝ «Արծաթ» հեռախոսահամար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հեռախոսների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ E-shop առցանց խանութի էջում։ Առաջարկի շրջանակներում չեն տրամադրվում 033 կոդով հեռախոսահամարներ: