12:14 | 11.12.19 | Նորություններ | 2132

8-րդ Devfest Armenia-ն կանցկացվի դեկտեմբերի 14-ին

Դեկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում տեղի կունենա ամենամյա Devfest Armenia 2019 տեխնոլոգիական կոնֆերանսը։

Հայաստանում Devfest տեխնոլոգիական կոնֆերանսները կազմակերպվում են GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից։ Միջոցառումը տեղի կունենա արդեն 8-րդ տարին անընդմեջ։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով։

Իր բովանդակությամբ այս տարվա կոնֆերանսը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Machine Learning, Google Cloud Platform, Android, Flutter, Dart, որոնման համակարգեր, Fintech, Accelerated Mobile Pages (AMP), Firebase, Kotlin, Mobile Photography, ինչպես նաեւ թեմաներ՝ կապված տեխնոլոգիական բիզնեսների առաջխաղացման, ներդրումների ներգրավման եւ նախագծերի կառավարման հետ։ Օրակարգը հասանելի է այստեղ։

Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների, վեբ, մոբայլ եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների եւ սովորողների համար։

Devfest կոնֆերանսների գլխավոր հովանավորն է Google ընկերությունը։
2019-ի միջոցառման գլխավոր գործընկերն է Rockbite Games ընկերությունը:
Միջոցառմանն աջակցում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը։

Հասանելի է նաեւ միջոցառման պաշտոնական Android հավելվածը: