10:03 | 04.12.19 | Նորություններ | 2403

Apple-ը մտադիր է նոր iPhone-ները ներկայացնել տարին երկու անգամ

Apple ընկերությունը մտադիր է փոխել նոր սմարթֆոնների ներկայացման գրաֆիկը, եւ 2021թ.-ից սկսած հանդիսավոր միջոցառում կազմակերպել տարեկան ոչ թե մեկ, այլ երկու անգամ:

Նշենք, որ 2011թ.-ից սկսած նոր iPhone-ները ներկայացվում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նախատոնական շրջանի մեկնարկին: Այդ ամիսներին հեռախոսներն ամենալավն են վաճառվում, իսկ գարնանը եւ հաջորդող ամիսներին վաճառքների անկում է գրանցվում:

Նշվում է, որ 2021թ.-ից սկսած երկու մոդել կներկայացվի տարվա առաջին կեսին, եւս երկուսը՝ երկրորդ կեսին: 2020թ. Apple-ը կներկայացնի 4 նոր մոդել:

Ըստ կանխատեսումների, մինչեւ տարեվերջ ընկերությունը կվաճառի 180 մլն iPhone, իսկ 2020թ. ՝ 195 մլն: Նշենք, որ 2018թ.-ից սկսած Apple-ը վաճառած սմարթֆոնների քանակի մասին տեղեկատվություն չի հրապարակում: