11:17 | 25.11.19 | Նորություններ | 1475

Թարմացվել է Mediamax Feeds հավելվածը

Երեւան: Մեդիամաքս: Թարմացվել է Android համակարգի սարքերի համար նախատեսված Mediamax Feeds հավելվածը

Այն թույլ է տալիս մեկ տեղում ծանոթանալ Մեդիամաքս մեդիա-ընկերության կազմում ընդգրկված կայքերի վերջին հրապարակումներին: Mediamax Feeds-ը հասանելի է Google Play-ում

Մասնավորապես, հավելվածում ավելացվել է 2019 թվականի մայիսին գործարկված Մեդիամաքսի GastroVino կայքը:

Այսպիսով, այժմ Mediamax Feeds-ում  հասանելի են www.Mediamax.am
www.Banks.am,  www.Bravo.amwww.Itel.amSport.Mediamax.am եւ Gastrovino.Mediamax.am նախագծերի հրապարակումները:

Ավելի քան 10 հազար ներբեռնում ունեցող Mediamax Feeds-ում կատարվել են նաեւ տեխնիկական թարմացումներ, որոնց շնորհիվ հավելվածն ավելի արագ է աշխատում: