19:27 | 18.11.19 | Նորություններ | 8740

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է E-Teacher հավելվածը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է օտար լեզուներ սովորելու ինտերակտիվ գործիք՝ E-Teacher բջջային հավելվածը:

E-Teacher-ը լեզուների ուսուցման հավելված է (դեռեւս միայն անգլերեն), որը հնարավորություն է ընձեռում հարստացնելու բառապաշարը՝ ներառյալ խաղի միջոցով, թարգմանելու բառեր ու բառակապակցություններ, ինչպես նաեւ ստուգելու յուրացված գիտելիքը՝ մրցելով հավելվածի այլ օգտագործողների հետ: 

Հավելվածի օգնությամբ ցանկացած հարմար պահի հնարավոր է թարգմանել բառեր եւ  բառակապակցություններ՝ հայերենից կամ ռուսերենից՝ անգլերեն եւ  հակառակը:  Նոր բառերը  կավելացվեն ուսուցման անհատական պլանում:

Հավելվածից օգտվողը կարող է նաեւ որեւէ մեսինջերի միջոցով մրցման հրավեր ուղարկել սոցցանցի որեւիցե այլ օգտատիրոջ:

Բջջային հավելվածի առավելությունը թե՛ ուսուցում, եւ թե՛ ժամանց ապահովելու հնարավորություն է: E-Teacher-ի շնորհիվ օրվա ցանկացած ժամի ազատ ժամանակը դառնում բովանդակալից ու արդյունավետ:  Ուսուցումն ինքնին ժամանակատար չէ. բառապաշարը մեծացնելու համար խաղային առաջադրանքների կատարմանն օրական կարելի է տրամադրել ընդամենը 10-20 րոպե:

E-Teacher հավելվածով լեզվի ուսուցման հիմքում անհատական ուսումնական պլանն է: Հավելվածը շատ արդյունավետ է՝ հիմնական բառապաշար արագ ձեւավորելու տեսանկյունից: Համակարգը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե որ իրավիճակում է օգտագործվում կոնկրետ բառը, եւ ավելի արագ մտապահել այն: Հավելվածը նաեւ հնարավորություն է տալիս անմիջապես թարգմանելու սմարթֆոնի էկրանից որեւէ նյութ ընթերցելու ընթացքում հանդիպած անծանոթ բառը` այն մուտքագրելով կամ պատճենելով բրաուզերում:

E-Teacher-ը հասանելի է Android-հավելվածի ու միաժամանակ՝ SMS-ծառայության միջոցով: SMS-ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվելու ավտոմատ թարգմանչից եւ բառերը սովորել առաջադրանքների միջոցով: Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է 45678 անվճար համարին ուղարկել «1» թիվը պարունակող SMS հաղորդագրություն: Պատասխան SMS-ով բաժանորդին կուղարկվի հավելվածի ներբեռնման համար հղում եւ ծառայության մասին տեղեկություն: Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է նաեւ անմիջապես հավելվածից. այն հասանելի է Google Play-ում:

Բաժանորդագրության գինն օրական ընդամենը 40 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ): Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելիս բաժանորդին տրվում է երկու օր՝ հավելվածը փորձարկելու եւ դրա հնարավորություններին ծանոթանալու համար: Այդ ընթացքում ծառայությունը հասանելի է առանց սահմանափակումների: Փորձնական շրջանի ավարտից հետո ավտոմատ ակտիվացվում է վճարովի տարբերակը:

E-Teacher հավելվածից օգտվելու պայմանների, ինչպես նաեւ դասընթացի մեթոդի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ: