16:51 | 14.11.19 | Նորություններ | 3026

    Razr. Նոր ծալվող սմարթֆոն Motorola-ից

    Motorola ընկերությունը ներկայացրել է Razr ծալվող սմարթֆոնը՝ սենսորային ճկուն էկրանով, որը համարվում է 2000-ականներին հայտնի Motorola ծալվող հեռախոսների հետնորդը:

    Բացված վիճակում սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կազմում է 6.2 դյույմ:

     

    Razr-ն օժտված է՝

    - Qualcomm Snapdragon 710 պրոցեսորով,
    - 6 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներքին հիշողությամբ,
    - 2 տեսախցիկով. հիմնական՝ 16 ՄՊ (օժտված գիշերային ռեժիմով) եւ ներքին՝ 5 ՄՊ:

    Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2020թ. հունվարին եւ ամերիկյան շուկայում կարժենա $1499:

    Հիշեցնենք, որ 2004թ. թողարկված Razr-ի առաջին տարբերակը վաճառքների սկզբում արժեր շուրջ $500: