13:59 | 12.11.19 | Նորություններ | 2183
Adobe ընկերությունը, որին պատկանում է հանրահայտ Photoshop ծրագիրը, ներկայացրել է լուսանկարներում փոփոխությունները ճանաչող խմբագրիչ:
Գործառույթը թույլ է տալիս հասկանալ, արդյոք լուսանկարի վրա դեմքն ամբողջությամբ փոխել են, թե ուղղակի խմբագրել են:
Ընկերությունում նշել են, որ նման գործառույթի ներկայացումը կարեւոր է հատկապես հիմա, երբ առկա են բազմաթիվ հավելվածներ, որոնց միջոցով ստեղծվում են կեղծ լուսանկարներ:
Ներկայացված խմբագրիչը Adobe-ի նմանատիպ արդեն երկրորդ լուծումն է: Վերջերս ներկայացվել էր Twitter-ի եւ New York Times-ի հետ համատեղ լուծումը, որը նախատեսված էր միայն տեսանյութերի համար: