16:16 | 07.11.19 | Նորություններ | 2317

Huawei-ի փոխնախագահին ներկայացվել է Հայաստանի ՏՏ ներուժը

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պեկինում հանդիպել է «Հուավեյ» (Huawei) ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական առաջխաղացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտին ու արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում:

«Հուավեյ» ընկերության փոխնախագահի հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը եւ առանձնահատկությունները, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները: