16:45 | 18.10.19 | Նորություններ | 8661

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

Այս հոկտեմբերին «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակներում Ucom-ն առանց որեւէ պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s եւ Xiaomi Mi A3 սմարթֆոնները։ Ընդ որում, Xiaomi Mi A3 սմարթֆոնը ձեռք բերելիս գնորդները կստանան նաեւ Xiaomi AirDots անլար ականջակալները։

Ընկերությունում նշել են, որ Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սեւ, կապույտ եւ կարմիր գույներով։ Այն շուկային է ներկայացվել 2019 թվականի սեպտեմբերին, ունի 2 հիմնական տեսախցիկ, HD որակի էկրան եւ, ի տարբերություն 2019 թվականի մարտին թողարկված Samsung Galaxy A10 մոդելի, օժտված է մատնահետքի սենսորով, ավելի հզոր մարտկոցով եւ ոչ թե 5 ՄՊ, այլ 8 ՄՊ առջեւի տեսախցիկով։ Սմարթֆոնն առանց որեւէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել 78 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն առնվազն 2 900 դրամ։ Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում ամսական վճարը կկազմի 3300 դրամ, եւ բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու համար։

Xiaomi Mi A3 արհեստական բանականությամբ եւ եռակի տեսախցիկով սմարթֆոնի գնորդներին առաջարկվում է տեսնել իրականության բոլոր գույներն ընդամենը 115 900 դրամով։ Այդ նորագույն մոդելը նույնպես ներկայացված է երեք գույներով` Kind of Grey, Not just Blue, More than White, օժտված է էկրանի տակ գտնվող մատնահետքի սենսորով, Android One համակարգով, 48 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ հիմնական եւ 32 ՄՊ AI selfie տեսախցիկով եւ հասանելի է ամսական սկսած 4200 դրամից։

«Xiaomi Mi A3 սմարթֆոնի գնորդները կստանան նաեւ Xiaomi AirDots անլար ականջակալներ։ Իսկ Ucom Ունիվերսալ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաեւ 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար, - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշյալ սմարթֆոնները ձեռք բերելիս պարտադիր բաժանորդագրման պարտավորություն չկա։