10:19 | 09.10.19 | Նորություններ | 2699

Երկու թվային նախագծերի մեկնարկ՝ WCIT 2019-ում

WCIT 2019-ի շրջանակներում հոկտեմբերի 8-ին հայտարարվել է երկու նոր նախագծերի մեկնարկի մասին։

«Հայքոնեքթ»-ը համահայկական թվային հարթակ է, որը թույլ կտա միավորել տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց։

«Մենք մեր կարիերայի ընթացքում քաղած դասերը հաշվի առնելով՝ պետք է դրանք օգտագործենք այս հարթակի զարգացման համար, որպեզի այս հնարավորությունից կարողանան օգտվել աշխարհի բոլոր հայերը»,- ընդգծել է Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Մենք տասը միլիոն հայեր ենք՝ տարածված ամբողջ աշխարհում, որոնք այս հարթակի միջոցով կկարողանան կապի մեջ գտնվել, իրար ճանաչել եւ համագործակցել»,- նշել է «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը։

Ներկայացված երկրորդ նախագիծը «Հայկական վիտուալ կամուրջ»-ն է, որը թույլ կտա ձեռներեցներին, որոնք Հայաստանում ընկերություն են հիմնում, «Հայքոնեքթ» ցանցի միջոցով կապված լինել Սիլիկոնյան հովտի հետ։ Բանախոսները տեղեկացրել են, որ նախագիծը նախատեսված է ոչ միայն հայ, այլեւ արտերկրից մասնակիցների համար։