15:47 | 02.10.19 | Նորություններ | 5622

    WCIT 2019-ը մոբայլ հավելված է գործարկել

     

    Գործարկվել է WCIT 2019-ի մոբայլ հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ եւ համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։

    Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաեւ B2B հանդիպումներ։

    Հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Play Market-ից, ստեղծել է Hack Teck ընկերությունը։

    «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։