15:37 | 27.09.19 | Նորություններ | 2113
Հոկտեմբերի 14-15-ին Երեւանում կանցկացվի ChainPoint միջազգային կոնֆերանսը, որի շրջանակներում կկազմակերպվի մրցույթ ստարտափների համար:
Կազմակերպիչների խոսքով, ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է $350 հազ.-ը, որը ներառում է նաեւ հնարավորություն մասնակցելու ներդրումային փուլի:
Մրցույթի գործընկերների շարքում են շվեյցարական InnMind-ը եւ CV VC labs-ը, բուլղարական AE ventures-ը, ռուսական x10 Agency-ն եւ հայկական SmartGateVC-ն:
Startup Battle-ին կմասնակցեն 8-ից 12 ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ բլոկչեյնի, արհեստական բանականության, ֆինտեխի եւ այլ ուղղություններով:
Մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է:
Nooor բլոկչեյնի ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովն այս տարի կընդունի ավելի քան 500 մասնակից եւ 50 խոսնակ՝ 30-ից ավելի երկրներից: Կոնֆերանսը նպատակ ունի համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։
Երկօրյա ծրագրի շրջանակներում կքննարկվեն առանձին երկրների թվային տնտեսությունների զարգացման օրակարգերը, ոլորտի վերջին զարգացումները եւ հեռանկարները։