13:22 | 25.09.19 | Նորություններ | 10264

Easy Pay տերմինալների միջոցով արդեն կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

Beeline-ը հայտարարում է Easy Pay-ի հետ համագործակցության ընդլայնման մասին:

Այսուհետ Beeline-ի ֆիքսված ծառայությունները՝ ինտերնետը, հեռուստատեսությունը եւ ձայնային ծառայությունները, կարելի է միացնել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 1600 Easy Pay տերմինալների միջոցով։

Տերմինալի միջոցով հաշվեկշիռը վերալիցքավորելիս՝ համակարգը ավտոմատ կերպով կառաջարկի հաճախորդի համար լավագույն փաթեթները: Այսպիսով, Beeline-ի ծառայությունների համար վճարում կատարելիս հաճախորդը կարող է անմիջապես դիմում ուղարկել իր համար առավել շահավետ ծառայությունը միացնելու համար։

Միացման համար հարկավոր է Easy Pay տերմինալների՝ Beeline-ի ծառայությունների բաժնում հատուկ կոճակի միջոցով հարցում թողնել՝ ցանկացած կոնտակտային հեռախոսահամար գրանցելով։ Beeline-ի համապատասխան մասնագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հաճախորդի հետ, անվճար կառաքի եւ կտեղադրի բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ կմիացնի ծառայությունները բաժանորդի տանը։

«Ձգտելով խնայել մեր բաժանորդների ժամանակը, մենք ընդլայնել ենք Beeline-ի ծառայությունների բաժինը Easy Pay տերմինալներում: Այժմ մեր հաճախորդները ստիպված չեն լինի սպասել հերթերում եւ լրացնել մեր ծառայությունների միացման համար դիմումները: Բավական է տերմինալի միջոցով հարցում թողնել, եւ մեր աշխատակիցները հնարավորինս կարճ ժամանակում եւ անվճար կկատարեն առաքում, կտեղադրեն սարքավորումները եւ կմիացնեն հաճախորդին ամենահարմար առաջարկը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք միշտ աջակցում ենք Beeline-ի հետ համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Այս նախագիծը միակն է հեռահաղորդակցության շուկայում, եւ մենք ուրախ ենք, որ այն իրականացվել է Easy Pay տերմինալների ցանցի միջոցով»,- նշել է Easy Pay- ի տնօրեն Մհեր Առաքելյանը։