14:05 | 20.09.19 | Նորություններ | 2093

Startup Boost Weekend-ին մասնակցում է 120 ուսանող

Երեւանում այսօր մեկնարկում է Startup Boost Weekend Vol6 միջոցառումը, որին մասնակցելու է 120 ուսանող գործընկեր 7 համալսարանից, ինչպես նաեւ արտերկրից:

Միջոցառումը ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպում է «Քաթըլիսթ» հիմնադրամը՝ Ռոստելեկոմ Հայաստանի, Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:

Startup Boost Weekend Vol6-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում:

Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ եւ փորձել իրականացնել դրանք՝ ստարտափ մշակույթին ինտեգրվելու միջոցով: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել եւ աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների եւ ներդրողների հետ, լսելի դարձնել իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին: Լավագույները կարժանանան մրցանակների:

«Startup Boost Weekend Vol6»-ը կազմակերպվում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Ռոստելեկոմ» Հայաստանի, Hero House-ի, 10Web.io-ի, PCAT-ի, Eventor -ի եւ uniQ-ի հետ համագործակցությամբ: