11:57 | 11.09.19 | Նորություններ | 3222

    Apple-ը 3 նոր iPhone է ներկայացրել

    Սեպտեմբերի 10-ին Apple ընկերությունը Կուպերտինոյի կենտրոնակայանում ներկայացրել է iPhone-ի 3 նոր մոդելներ:  



    Ներկայացվել են iPhone 11-ը, iPhone 11 Pro-ն եւ iPhone 11 Pro Max-ը:

    iPhone 11-ն ունի երկու տեսախցիկ, գիշերային նկարահանման ռեժիմ:



    Լինելով iPhone Xr շարքի մաս, սմարթֆոնն ունի ալյումինե կորպուս եւ 6,1 դյույմանոց էկրան, իսկ Apple A13 պրոցեսորն ընկերությունում անվանել են աշխարհի ամենաարագ չիպը:

    iPhone 11-ը հասանելի կլինի 6 գույնով՝ սպիտակ, սեւ, դեղին, կանաչ, մանուշակագույն եւ կարմիր: Գինը՝ սկսած $700-ից:



    iPhone 11 Pro մոդելներն ունեն 3 տեսախցիկ: Օգտատերը կկարողանա փոխել նկարահանման ռեժիմները տեսանյութի ստեղծման ընթացում: Pro մոդելներում ներառված է նաեւ վիդեո խմբագրման բարելավված տարբերակ, որը թույլ է տալիս խմբագրել գունային եւ լուսային հավասարակշռությունը:

    iPhone 11 Pro-ի մեկնարկային գինը $999 է, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ $1099:

    Նոր մոդելների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: