16:12 | 26.08.19 | Նորություններ | 11183

Ucom-ում գործում են 10 ԳԲ եւ 30 ԳԲ ծավալով uDrift կանխավճարային սակագնային պլանները

Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի երկու նոր՝ uDrift 2900 եւ uDrift 4900 կանխավճարային սակագնային պլաններից մեկին։

uDrift 2900 սակագնային պլանն ընտրելիս բաժանորդները կստանան 10 ԳԲ գերարագ ինտերնետ 30 օրվա ընթացքում սպառելու համար, իսկ uDrift 4900 սակագնային պլանով կտրամադրվի 30 ԳԲ գերարագ ինտերնետ 30 օր վավերականությամբ։

«Այս առաջարկը կհետաքրքրի հատկապես հայրենիք ժամանող մեր մտերիմներին, ովքեր միանալով uDrift կանխավճարային ինտերնետի սակագնային պլաններից մեկին կստանան շարժական ինտերնետի շատ գիգաբայթեր շահավետ պայմաններով միայն այն ամիսներին, երբ ցանկանում են: uDrift-ը բավականին մեծ ժամանակահատվածում օպտիմալ ծավալի գերարագ ինտերնետից օգտվելու շահավետ հնարավորություն է»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Առաջարկին միանալու եւ սակագնային պլաններն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը։ Եթե գերարագ ինտերնետի ծավալն սպառվել է 30 օրվա ժամկետից շուտ, ապա գերարագ ինտերնետի ծավալը հնարավոր է վերաակտիվացնել՝ հավաքելով *111*4# կամ *111*5#: