11:40 | 13.08.19 | Նորություններ | 3821

Telegram-ում նոր գործառույթներ են հայտնվել

Telegram մեսենջերի թարմացված տարբերակում մի քանի նոր գործառույթ է ներդրվել:

Արդեն հնարավոր է հաղորդագրություն ուղարկել հասցեատիրոջը՝ առանց նրան անհանգստացնելու: Հաղորդագրությունը կարող է լինել տեքստի, ձայնի, նկարի տեսքով, որը տեղ կհասնի ակնթարթորեն՝ առանց այդ մասին ազդարարող ձայնային ծանուցման: Սա հարմար է, օրինակ, հանդիպման մեջ գտնվող կամ քնած մարդուն հաղորդագրություն ուղարկելու համար՝ առանց նրան խանգարելու:

Մյուս նորությունը խմբային չատերում դանդաղ ռեժիմն է, որը սահմանափակում է հաղորդագրությունների քանակը, որն օգտատերը կարող է ուղարկել որոշակի ժամանակի ընթացքում: