15:48 | 09.08.19 | Նորություններ | 4709

ClimateLaunchpad Հայաստան մրցույթը կմեկնարկի երկօրյա բիզնես ճամբարով

Օգոստոսի 12-ին Երեւանում կմեկնարկի «ClimateLaunchpad Հայաստան 2019» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:

Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը:

Մրցույթը մեկնարկելու է երկօրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 թիմերը, ովքեր իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի եւ սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

Ճամբարից հետո թիմերը կմասնակցեն 6 շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացներին՝ ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար:

Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը:

Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 եւ €2,500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա աքսելերացիոն ծրագրին:

Ինտենսիվ բիզնես ճամբարը կանցկացվի Beeline Business Incubator ընկերության հետ համագործակցությամբ: