15:24 | 24.07.19 | Նորություններ | 3690

    Ալեքսիս Օհանյան. «Ես վերադառնում եմ Երեւան»

    Reddit սոցիալական լրատվական կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ հոկտեմբերին կայցելի Հայաստան:

    Instagram-ում արված գրառման մեջ նա տեղեկացրել է, որ կմասնակցի հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին:

    «Ինձ համար Shakmat կոնյակ լցրեք: Ես վերադառնում եմ Երեւան հոկտեմբերին՝ խոսելու ՏՏ համաշխարհային համաժողովում»,- ասել է նա:


    Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին Ալեքսիս Օհանյանը Shakmat անունով կոնյակի բրենդ էր գործարկել: