15:36 | 16.07.19 | Նորություններ | 9499
Beeline-ի աջակցությամբ Սեւանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ը:
Վրանային ճամբարի ձեւաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են $100 հազ. դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաեւ լինելու է $100 հազ. երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ եւ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։
Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան $1 մլն ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ եւ մրցույթներ։
«Սեւան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է ավանդույթ եւ շատ սպասված միջոցառում բոլոր ստարտափների համար, եւ դա շատ լավ է: Այս ոգեւորությունը միջոցառման շուրջ եւ ակնհայտ դրական արդյունքները մեզ ոգեշնչում են, որ նորից ու նորից միանանք կազմակերպիչներին եւ այս տարի հանդես ենք գալիս, որպես ռազմավարական գործընկեր՝ մեր հայկական ստարտափներին հնարավորություն տալով շփվել մյուս ստարտափների, ներդրողների ու գործարարների հետ, նպաստելով՝ ներդրումներ ու նոր գիտելիքներ ստանալուն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել են շուրջ 1000 ստարտափ հայտեր, 200-ից ավելի ծրագրավորողների եւ շուրջ 1200 կամավորների հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր են ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։ Ստարտափների զարգացման եւ միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ եւ բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ եւ ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ»,- ասել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։
Beeline-ն արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։