14:42 | 09.07.19 | Նորություններ | 6856

«Yandex.Taxi» հավելվածին կարելի է քարտ կցել արդեն ոչ միայն Երեւանում

Հուլիսի 9-ից «Yandex.Taxi»-ի ծառայությունների համար հնարավոր է վճարել հավելվածին կցված բանկային քարտով՝ Հայաստանի ողջ տարածքում: Նախկինում այդ հնարավորությունը հասանելի էր միայն Երեւանում:

Հավելվածին հնարավոր է կցել Visa, MasterCard եւ American Express քարտերը:

«Համոզված ենք, որ այս նորարարությունը հարմար կլինի ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար՝ հատկապես նրանց, ում քարտերն արդեն կցված են «Yandex.Taxi»-ի հավելվածին: Վերջին շրջանում ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Երեւանի եւ Գյումրիի միջոցով եւ նրանցից շատերն արդեն կարող են օգտվել իրենց նախընտրած վճարման մեթոդից»,- ասել է Հայաստանում «Yandex.Taxi»-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը:

«Yandex.Taxi»-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում քարտով վճարող հաճախորդները 15%-ով ավելի հաճախ են օգտվում ծառայությունից, քան կանխիկ վճարողները:

«Yandex.Taxi»-ն Հայաստանում գործում է 2016 թվականից: Այսօր ծառայությունը հասանելի է 16 քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում, Արթիկում, Հրազդանում, Աբովյանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Արտաշատում, Վեդիում, Մասիսում, Գորիսում, Կապանում եւ Արմավիրում: