11:22 | 02.07.19 | Նորություններ | 1952

«Կասպերսկի». 1 մլն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս սպառնալիքի է բախվել վերջին մեկ տարում

Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել եւ արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։

Վնասաբեր պարունակությամբ ֆեյքային օրինակների ամենամեծ քանակը՝ 310 հազար, քողարկվել է Minecraft-ով։ Բացի այդ, չարագործների մոտ ժողովրդականություն են վայելել GTA 5-ը եւ Sims 4-ը։ Այդ խաղերը «ձեւացող» վնասաբեր ծրագրերի քանակը մոտավորապես նույնն է եղել՝ համապատասխանաբար, ավելի քան 112 հազար եւ մոտ 105 հազար։

Վիրուս գրողները օգտատերերին փորձել են հետաքրքրել նաեւ դեռեւս չթողարկված, բայց շատ սպասված նորույթներով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են, որ վնասաբեր ֆայլերը (նիշք) տարածվել են առնվազն տասը դեռեւս լույս չտեսած խաղերի անվան տակ, ընդ որում, այդ վնասաբեր ծրագրերի մեծամասնությունը (80%) «թաքնվել է» ֆեյքային FIFA 20-ի, Borderlands 3-ի եւ Elder Scrolls 6-ի դիմակի տակ։

Այսօր համակարգչային խաղերով հրապուրված է մոլորակի բնակչության մեկ երրորդը։

Գեյմերները շատ են նաեւ Հայաստանում։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել օրինական բովանդակությամբ մասնագիտացված հարթակներից, այլ ոչ լիցենզիոն տարբերակներ են ներբեռնում տարբեր առցանց-ծառայություններից, ինչը ոչ միշտ է անվտանգ։

«Վիրուս գրողները ակտիվորեն շահագործում են օգտատերերի հետաքրքրությունը ոչ միայն կինոպրեմիերաների եւ սիրված սերիալների, այլեւ տեսախաղերի նկատմամբ։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ պակաս ուշադիր են դառնում, երբ խոսքը վերաբերում է զվարճանքներին, եւ ընդհանրապես խարդախություն չեն սպասում սիրված խաղից, որը խաղում են շատ տարիներ։ Մենք գեյմերներին խորհուրդ ենք տալիս մանրազնին ընտրել խաղերի ներբեռնման աղբյուրները, ինչպես նաեւ տեղադրել պաշտպանական լուծում եւ կիբեռսպառնալիքների հայտնաբերման համար կանոնավոր կերպով ստուգել բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են խաղալու համար»,- զգուշացրել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Մարիա Ֆյոդորովան։

Սիրված խաղի փոխարեն սարք վնասաբեր ծրագիր չներբեռնելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս.

• ներբեռնման համար օգտագործել միայն հուսալի հեղինակությամբ օրինական ծառայություններ;
• ուշադրություն դարձնել կայքերի իսկության վրա, մասնավորապես, ստուգել կայքի հասցեի ճիշտ գրությունը, ինչպես նաեւ դրա սկզբում https-ի առկայությունը;
• ներբեռնումից առաջ հավաստիանալ, որ խաղի անվանման մեջ չկան սխալներ;
• սպառնալիքների լայն սպեկտրից բազմակողմանի պաշտպանության համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։