17:46 | 05.06.19 | Նորություններ | 7566

Ucom-ն առաջարկում է ստանալ մինչեւ 45 ԳԲ ինտերնետ ու մինչեւ 6000 րոպե

Ucom ընկերությունը Ucom Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչեւ 45 ԳԲ շարժական ինտերնետ եւ մինչեւ 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար։

Մասնավորապես, Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կստանան 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար, ինչպես նաեւ 6 ԳԲ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն։

Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն շփումը մտերիմների հետ, յուրաքանչյուր ամիս ստանալով 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար եւ 15 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 10 ԳԲ փոխարեն։ Ունիվերսալ 8000 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն յուրաքանչյուր ամիս կստանան 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար եւ 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 20 ԳԲ փոխարեն։ Իսկ Ունիվերսալ 12500 հետվճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար եւ 45 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 30 ԳԲ փոխարեն։

«Ավելին՝ Ucom Ունիվերսալի եւ Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարեւորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու հնարավորության կարող են օգտագործել ներառված մինչեւ երկու անգամ շատ րոպեները նաեւ դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։