11:14 | 05.06.19 | Նորություններ | 1721
Հունիսի 12-15-ը Երեւանում տեղի կունենա Եվրոպացի Երիտասարդ Ձեռներեցների 11-րդ կոնֆերանսը։
Այն կազմակերպվում է «Երիտասարդ Ձեռներեցների Եվրոպական Կոնֆեդերացիայի» եւ «Երեւանի եւ Հարակից Մարզերի Երիտասարդ Գործատուների Միության» համագործակցությամբ։
ԵԵՁԿ-ն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Նախորդ 10 կոնֆերանսները տեղի են ունեցել եվրոպական քաղաքներում:
Հայ երիտասարդ ձեռներեցները կոնֆերանսին մասնակցելու համար պետք է գրանցվեն այստեղ:
Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Մատենադարանի կոնֆերանսների դահլիճում։
Մասնակիցները հնարավորություն կունենան կապեր հաստատել Եվրոպայի մի շարք երկրներից, Ռուսաստանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների հետ, ներկայացնել սեփական ընկերությունը եւ այն ծրագրերը, որոնց իրականացման համար որոնվում են գործընկերներ Եվրոպայում։