17:43 | 24.05.19 | Նորություններ | 8328

Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ի ընթացքում կանցկացվի Firecode Marathon

Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ի շրջանակում կկազմակերպվի Firecode Marathon ծրագրավորողների մրցույթը։

Ծրագրավորղները, անկախ ծրագրավորման լեզվից եւ իրենց փորձից, կարող են գրանցվել եւ մասնակցել մրցույթին։

Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի $15 000։

Սամմիթի 7 օրերի ընթացքում ծրագրավորողները պետք է լուծեն այնքան խնդիր, որքան կհասցնեն, որոնց դիմաց կստանան միավորներ։

Մասնակցող կազմակերպությունները կներկայացնեն իրենց խնդիրները, որոնց համար տրվելու են որոշակի միավորներ։ Այն ծրագրավորողը, որն առաջինը կտա այդ խնդրի լուծումը, կստանա դրա համար նախատեսված միավորները։

Յուրաքանչյուր լուծված խնդրի դիմաց ծրագրավորողները կստանան դրամական մրցանակներ՝ կախված խնդրի բալային արժեքից։ Սամմիթի ավարտին այն ծրագրավորողը, որը հավաքած կլինի ամենաշատ միավորները, կստանա հավելյալ $5000 մրցանակ։

Միջոցառումը կանցկացվի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սեւանում։

Մասնակիցները մնալու են վրաններում եւ կիսելու են կենցաղ միմյանց հետ։ Ամբողջ աշխարհից հրավիրվելու են բարձրակարգ խոսնակներ եւ բիզնես փորձագետներ, որոնք իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։

Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ը կհամախմբի ավելի քան 1000 ձեռներեցների ամբողջ աշխարհից։ Սամմիթը յուրահատուկ հարթակ է ոչ միայն մրցանակներ շահելու, այլ նաեւ նոր գործընկերներ ձեռք բերելու եւ ստարտափ թիմերի միանալու համար։

Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։