17:08 | 22.05.19 | Նորություններ | 9084
Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում Թումո Երեւանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:
Աշխատարանի նպատակը ուսանողներին Reinforcement Learning-ի մասին տեսական եւ գործնական գիտելիքներ փոխանցելն է: Դրա վերջում ուսանողները կկարողանան համակարգչային խաղերի համար գրել ամենաժամանակակից ալգորիթմներ եւ կունենան այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:
«Նմանատիպ դասըթնացները մեր ուսանողներին հնարավորություն են տալիս իրական աշխատանքային փորձառություն ստանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ», - ընդգծել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Հայաստանն ու հայ երիտասարդներն ունեն ահռելի մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր երեխաներին ընդամենը պետք է տալ սովորելու եւ իրենց ընդունակությունները զարգացնելու հնարավորություն։ Վստահ եմ, որ այս տեսակ դասընթացները եւ աշխարհի առաջատար մասնագետների հետ շփումը երիտասարդներին ոչ միայն նոր գիտելիքներ կտան, այլ նաեւ կոգեշնչեն»,- նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019թ. ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: