14:20 | 21.05.19 | Նորություններ | 7716

«Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նորացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին:

Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում եւ հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա եւ առանց ընդմիջումների։

«Այսօրվանից մեր հաճախորդներին օդանավակայանում կընդունի մեր վաճառքի եւ սպասարկման նորացված գրասենյակը։ Օդանավակայանում կյանքն եռում է օրը 24 ժամ, եւ օրվա ցանկացած ժամին հաճախորդները կարող են մեր գրասենյակում արագ եւ առավել հարմարավետ պայմաններում պատրաստվել ճանապարհորդությանը, իսկ հյուրերն ու զբոսաշրջիկները՝ միացնել Հայաստանի խոշորագույն կապի օպերատորի ծառայությունները։ Անհրաժեշտության դեպքում այնտեղ կարելի է նաեւ գնել սմարթֆոն կան այլ սարքավորում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կապի հետ կապված ցանկացած հարցով։