21:41 | 07.05.19 | Նորություններ | 3283
Հայ համահիմնադիրներ ունեցող Pinngle մեսենջերը, որն ունի ավելի քան 3 մլն օգտատեր եւ թույլ է տալիս իրականացնել վիդեո եւ աուդիո զանգեր ու փոխանակվել հաղորդագրություններով, $12 մլն ներդրում է ստացել։
Հավելվածը կարող է աշխատել այնպիսի վայրերում, որտեղ նմանատիպ այլ հավելվածներ արգելափակված են, այդ թվում՝ ինտերնետի հասանելիությունը սահմանափակող երկրներում։
Pinngle Messenger-ը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում, ինչպես նաեւ Windows, Linux, and Mac համակարգչային տարբերակներով։
Հավելվածը կարողանում է զանգերի կայուն որակ ապահովել նաեւ այն ժամանակ, երբ ինտերնետը դանդաղ է, ներառյալ 2G ցանցում։
2016թ․ ստեղծված հավելվածի օգտատերերի մեծամասնությունը Մերձավոր Արեւելքից եւ Արեւելյան Ասիայից է։