11:15 | 16.04.19 | Նորություններ | 2055
Microsoft-ը մշակում է սեփական անլար ականջակալները, որոնք կարող են AirPods-ի մրցակիցը դառնալ:
Thurrott կայքիտվյալներով, ականջակալների կոդային անվանումն է Մորրիսոն:
Նորույթը կարող է ունենալ աղմուկի նվազեցման գործառույթ, ինչպես նաեւ ինտեգրացիա Microsoft Cortana օգնականի հետ:
Ականջակալների գործարկման ժամկետները հայտնի չեն: Չնայած նրան, որ անլար ականջակալները նորություն չեն, սակայն Apple-ի AirPods-ը զգալիորեն մեծացնում է դրանց ճանաչելիությունը:
Բացի Apple-ից եւ Microsoft-ից, անլար ականջակալների մշակմամբ են զբաղվում Samsung-ը, Amazon-ը, ինչպես նաեւ մի շարք աուդիոընկերություններ, այդ թվում՝ Jabra, Sennheiser, J Buds եւ այլն: