16:38 | 05.04.19 | Նորություններ | 8660
Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի ակցիայի նոր պայմանների մասին։
Մինչեւ 2019թ. մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել 52,800 դրամով կամ վարկով՝ ամսական վճարելով 2,200 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։
«Beeline-ը նորացրել է հաճախորդների կողմից սիրված Xiaomi հեռախոսի վաճառքի ակցիան եւ ուրախ է առաջարկել հաճախորդներին այս նորաձեւ ու մատչելի սմարթֆոն էլ ավելի հասանելի գնով։ Փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար եւ հաճելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ եւ 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաեւ դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 եւ 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։